Հակաթրամփյան ցույցեր ԱՄՆ-ի մայրաքաղաքում
ԱՄՆ-ի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի նախագահի վարած քաղաքականությունների դեմ:
Վաշինգտոնում անցկացված ակցիայի մասնակիցները կարգախոսներ վանկարկելով դատապարտել են Հելսինկիում կայացած նիստում Դոնալդ Թրամփի հայտարարությունները:
Մյուս կողմից ամերիկացի օրենսդիրները, այդ թվում Սենատի Դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին Թրամփին քննադատել է այդ նիստում ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին միջամտելու հարցում Պուտինին պատասխանատու չհամարելու համար:
Փելոսին ասել է.«Թրամփը դեմոկրատների վրա հարձակումը շարունակելու նպատակով կանաչ լույս է ցույց տվել Պուտինին»:
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ Մաք Քոնելն ասել է.«Ռուսաստանն անցած քանի տարիների ընթացքում բացահայտորեն ապացուցել է դա: Ղրիմի կցումը Ռուսաստանին, Ուկրաինայի արևելյան հատվածի վրա հարձակումը և անհերքելի փաստեր այն մասին, որ նրանք փորձեցին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդել»:
CNN հեռուստաալիքը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին հաղորդել է, որ Միացյալ Նահանգների հետախուզության պաշտոնյաները մտահոգ են որպես հանրապետության նախագահ Դոնալդ Թրամփի տրամադրության տակ դրած գաղտնի ինֆորմացիաների բացահայտման կապակցությամբ և փաստորեն կորցրել են իրենց վստահությունը երկրի նախագահի նկատմամբ: