Եվրոպան միջոցներ է ձեռնարկել՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերին դիմակայելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i95772-Եվրոպան_միջոցներ_է_ձեռնարկել_ԱՄՆ_ի_մաքսատուրքերին_դիմակայելու_համար
Եվրահանձնաժողովը պատասխան միջոցներ է ձեռնարկել պողպատի ներմուծումների վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2018 13:46 Asia/Tehran
  • Եվրոպան  միջոցներ է ձեռնարկել՝ ԱՄՆ-ի  մաքսատուրքերին դիմակայելու համար

Եվրահանձնաժողովը պատասխան միջոցներ է ձեռնարկել պողպատի ներմուծումների վրա ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի դեմ:

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,որ հատուկ միջոցներ է ձեռնարկել պողպատի ներմուծումների վրա ԱՄՆ կողմից հայտարարված մաքսատուրքերից եվրոպական երկրների առևտրային շահերը պաշտպանելու համար:

Հաղորդագրության մեջ ասված է.«Այս միջոցների կիրառման նպատակն է դիմակայել Եվրոպայի պողպատի ներմուծումների դեմ ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված մաքսատուրքերին»:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, քննադատելով ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունները հայտարարել է, որ Եվրամիությունը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՄՆ սակագնային քաղաքականության դեմ  :

ԱՄՆ-ն ավելի վաղ ծանր հարկեր է սահմանել տարբեր երկրներից այդ թվում՝ Մեքսիկայից, Կանադայից, Չինաստանից և Եվրամիությունից պողպատի ու ալյումինի ներմուծման համար: Բրյուսելը բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունների վերաբերյալ: