Եվրոպացիներին պառակտելու Թրամփի ջանքերն անօգուտ են. Յունկեր
Եվրոհանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ եվրոպացիներին առևտրական տեսակետից երկու խմբի բաժանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն անօգուտ են:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չորեքշաբթի օրն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ առաջիկա շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է ԱՄՆ նախագահին:
Յունկերը Բրյուսելում գումարված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ցանկանում է ԱՄՆ նախագահին հիշեցնել, որ երբ սեղանին դրված է առևտրի հարցը, ԵՄ-ն հանդես է գալիս որպես չմասնատվող մի հավաքականություն:
«Թրամփն ավելի վաղ այս կապակցությամբ ջանք է գործադրել ու ձախողել է, հետևաբար եվրոպացիներին պառակտելու ջանքերն անօգուտ են»,-հավելել է Եվրոհանձնաժողովի նախագահը:
Ժան Կլոդ Յունկերը հուլիսի 25-ին Վաշինգտոնում հանդիպելու է Դոնալդ Թրամփին:
Հանդիպման նպատակը ԵՄ-ԱՄՆ առևտրական լարվածության մեղմացումն է հայտարարվել: