ԵՄ-ն ողջունել է Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը
https://parstoday.ir/hy/news/world-i95805-ԵՄ_ն_ողջունել_է_Թուրքիայում_արտակարգ_դրության_ռեժիմի_դադարեցումը
Եվրամիությունը ողջունել է արտակարգ դրության ռեժիմը դադարեցնեու Թուրքիայի կառավարության քայլը: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2018 13:17 Asia/Tehran
  • ԵՄ-ն ողջունել  է  Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը

Եվրամիությունը ողջունել է արտակարգ դրության ռեժիմը դադարեցնեու Թուրքիայի կառավարության քայլը: Այս մասին հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին տարածել է հայտարարություն, որում նշել է.«Թուրքիայում արտակարգ դրության դադարեցումը դրական քայլ է»:

«ԵՄ-ն ողջունում է արտակարգ դրության ռեժիմի դադարեցումը: Միևնույն ժամանակ մենք հավատում ենք, որ նոր օրենսդրական առաջարկների ընդունումը, որոնք իշխանություններին կօժտեն արտակարգ լիազորություններով և արտակարգ դրության մի շարք սահմանափակող տարրերի պահպանումով, կթուլացնի դրա դադարեցման ցանկացած դրական հետևանք». նշվել է  հայտարարության մեջ: 

«Արտակարգ դրության դադարեցման հետ կապված մենք ակնկալում ենք նաև, որ Թուրքիան չեղյալ կհայտարարի բոլոր միջոցառումները, որոնք շարունակում են բացասական ազդեցություն ունենալ օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և հիմնարար ազատությունների վրա», ընդգծել է Մոգերինին: 

Հուլիսի 18-ին  Թուրքիայում ավարտվել է երկու տարի առաջ սահմանված  արտակարգ դրության ժամկետը:Նախատեսվում է այն փոխարինել մեկ այլ նախագծով: