Հարձակում դանակի միջոցով՝ Գերմանիայի հյուսիսում. վիրավորվել է 14 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i95860-Հարձակում_դանակի_միջոցով_Գերմանիայի_հյուսիսում._վիրավորվել_է_14_մարդ
Դանակով զինված անձը Գերմանիայում հարձակում գործելով ավտոբուսի ուղևորների վրա, վիրավորել է 14 հոգու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2018 02:49 Asia/Tehran
  • Հարձակում դանակի միջոցով՝ Գերմանիայի հյուսիսում. վիրավորվել է 14 մարդ

Դանակով զինված անձը Գերմանիայում հարձակում գործելով ավտոբուսի ուղևորների վրա, վիրավորել է 14 հոգու:

Գերմանական «Բիլդ» օրաթերթի ինտերնետային կայքի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն՝ Գերմանիայի հյուսիսային Լուբեք քաղաքում ավտոբուսի ուղևորներից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով 12 ուղևորներ թեթևակի վնասվածքներ են ստացել, իսկ երկու ուրիշներ ստացած ծանր վերքերի պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:

Հաղորդման համաձայն, Լուբեք քաղաքում ավտոբուսի ուղևորներից մեկը նախ նետել է իր ուսապարկը, որից ըստ երևույթին ծուխ է դուրս եկել և ապա հարձակվել է ուղևորների վրա:

Գերմանիայի տեղական որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՛ գրոհային անձը զինված է եղել ատրճանակով:

«Բիլդ» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն գրոհայինը կալանավորվել է: