Մարդու գործունեությունն արտացոլվել է տարվա եղանակների վրա․ գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i95895-Մարդու_գործունեությունն_արտացոլվել_է_տարվա_եղանակների_վրա_գիտնականներ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունեությունը արտացոլվում է տրոպոսֆերայի՝ մթնոլորտի ստորին շերտի օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներում։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հուլիս 21, 2018 14:47 Asia/Tehran
  • Մարդու գործունեությունն արտացոլվել է տարվա եղանակների վրա․ գիտնականներ

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունեությունը արտացոլվում է տրոպոսֆերայի՝ մթնոլորտի ստորին շերտի օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներում։

Դա թույլ է տվել պարզել, որ ամառային ջերմաստիճանը որոշ շրջաններում սկսել է արագորեն աճել ձմեռայինի հետ համեմատած։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Նոր աշխատանքի հեղինակները ուսումնասիրել են մի քանի տեսական մոդելներ, որոնք նկարագրում են կլիմայի վիճակը արդյունաբերական հեղափոխությունից առաջ եւ հետո։

Ամառային ջերմաստիճանը միջին լայնություններում աճում է ավելի արագ, քան ձմեռայինը։ Հյուսիսային կիսագնդում այս ազդեցությունը ավելի նկատելի է եղել, քանի որ այնտեղ զգալիորեն ցամաքն ավելի շատ է, քան Հարավում եւ օվկիանոսը ավելի քիչ «ավելորդ» ջերմություն է կլանում։

Գիտնականները կարծում են, որ այդ գործընթացները կարող են մեծացնել բնական անոմալ երևույթի հաճախականությունն ու ուժգնությունը։