Պուտինի ու Մակրոնի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց
https://parstoday.ir/hy/news/world-i95917-Պուտինի_ու_Մակրոնի_միջեւ_տեղի_է_ունեցել_հեռախոսազրույց
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 08:19 Asia/Tehran
  • Պուտինի ու Մակրոնի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Որպես հուլիսի 15-ին Մոսկվայում կայացած բանակցությունների շարունակություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հումանիտար հարցերին, այդ թվում՝ Արեւելյան Գուտայի բնակչությանը աջակցություն ցույց տալու համատեղ ռուս-ֆրանսիական նախաձեռնությանը:

hartak.am/