ԱՄՆ-ի տեղացիների ցույցը Թրամփի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i95932-ԱՄՆ_ի_տեղացիների_ցույցը_Թրամփի_դեմ
Ամերիկացի տեղաբնիկները ցույց են անցկացրել նախագահ Դոնալդ Թրամփի՝ շրջակա միջավայրի պահպանման կանոններին հակասող քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2018 13:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի տեղացիների ցույցը Թրամփի դեմ

Ամերիկացի տեղաբնիկները ցույց են անցկացրել նախագահ Դոնալդ Թրամփի՝ շրջակա միջավայրի պահպանման կանոններին հակասող քաղաքականությունների դեմ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, շաբաթ օրը ամերիկացի տեղաբնիկները Վաշինգտոնում ցույց են անցկացրել Թրամփի հակաբնապահպանական քաղաքականությունների դեմ ի նշան բողոքի:

Ցույցը կայացել է «Զրո ժամ» կազմակերպության նախաձեռնությամբ: Մասնակիցները Թրամփի քաղաքականությունները կլիմայի փոփոխության պատճառ էին համարում և դատապարտում էին այդ քաղաքականությունները:

Դոնալդ Թրամփը 2017թ. հրաժարվեց Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից։ Այդ քայլին խիստ հակազդեցություն ցուցաբերվեց միջազգային մասշտաբով:

ԱՄՆ-ը աշխարհում ջերմոցային գազերի ամենախոշոր արտանետողն է: