Սպիտակ գլխարկավորների Սիրիայից փախչելու պատճառները
ԵՄ-ում ՌԴ-ի ներկայացուցիչն ասել է.«Իրենց կատարած հանցագործությունների բացահայտման վախից, Սպիտակ գլխարկավորները փախել են Սիրիայից»:
Չորեքշաբթի օրը մի հաղորդագրություն տարածելով, ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է.«Համաներման մասին հայտարարությունից հետո Սիրիայից Սպիտակ գլխարկավորների դուրս գալը ցույց է տալիս, որ նրանք մտավախություն ունեն, որ իրենց հանցագործությունները կբացահայտվեն»:
Վերջերս հարյուրավոր «Սպիտակ գլխարկավորներ» Սիրիայից տեղափոխվել են օկուպացված տարածքներ ու Հորդանան: Իսկ որոշ երկրներ, ինչպես Գերմանիան ու Ֆրանսիան, 3000-ից ավել անդամներ ունեցող այդ խմբի մի շարք անդամներին ընդունելու պատրաստակամություն են հայտնել:
Սպիտակ գլխարկավորներ կոչվող խումը հիմադրվել է 2013թ. ԱՄՆ-ի ու Բրիտայիայի կողմից՝ Թուրքիայի արևմուտքում: Ահաբեկիչների տեղակայման վայրերում գործունեություն ծավալելու պատճառով բազում հարցեր ծագեցին նրանց ու նրանց իբր մարդասիրական օգնությունների շուրջ: Հատկապես այն որ խմբի անդամները կապված էին ահաբեկիչներին և որոշ տեագրություններում զենքը ձեռքին մասնակցել են պատերազմին: