Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքեց ԱՄՆ-ի սպառնալիքներին
Թուրքիայի նախագահի խոսնակն արձագանքելով ամերիկացի քահանա Էնդրյու Բրոնսոնի ազատ արձակման պահանջով Անկարային ուղղված ԱՄՆ նախագահի վերջին կոչին, ասել է, որ իր երկիրը չի ընդունում սպառնալիքի լեզուն:
Թուրքիայի «Թի Ար Թի» հեռուստակայանի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Թուրքիային զգուշացրեց, որ եթե այդ երկրի իշխանություններն ազար չարձակեն Բրոնսոնին, ԱՄՆ-ն կոշտ պատժամիջոցներ կգործադրի Թուրքիայի դեմ:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը մի հաղորդագրությամբ արձագանքելով Անկարայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքներին, ընդգծել է. «Այս սպառնալիքն ընդունելի չէ և Թուրքիային սպառնալով հնարավոր չէ արդյունքի հանգել»:
«ԱՄՆ վարչակազմը պետք է վերանայի իր վարքագիծը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքելով Վաշինգտոնի սպառնալիքներին, ընդգծել էր. «Անկարան չի հանդուրժելու որևէ սպառնալիք»:
Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական բնույթի գործունեության, լրտեսության և Ֆաթոլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով, 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին Էնդրյու Բրոնսոնին: Հիշյալի դեմ որպես խափանման միջոց է ընդունվել տնային կալանքը: