Ավստրիան ընդգծում է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել ՀԳՀԾ-ի բոլոր կողմերին հավատարիմ մնալ համաձայնւթյան շրջանակում իրենց հանձնառությանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Կարին Քնյսելը, անդրադառնալով Եվրամիության կողմից ՀԳՀԾ-ին ցուցաբերած աջակցությանը ասել է, որ նույնիսկ եթե կողմերից մեկը դուրս է գա բազմակողմ համաձայնությունից, չի կարող մյուսներին պատժել դրա իրականացման համար:
Ավստրիայի արտգործնախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգների նպատակը ՀԳՀԾ-ը ոչնչացումն է, սակայն մնացած կողմերը ցույց են տվել, որ նրանք վճռական են մնալ պայմանագրում:
2018 թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարվելու և 3-ից 6-ամսյա ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Թրամփի այդ քայլը ներքին ու միջազգային խիստ քննադատությունների է արժանացել: