ԱՄՆ Սենատը դեմ է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելուն
ԱՄՆ Սենատը դեմ է մինչև երեք ամիս Թուրքիային F-35 տեսակի կործանիչների վաճառելուն:
ԱՄՆ Սենատի անդամները չորեքշաբթի օրը 87 կողմ, 10 դեմ ձայներով հաստատել են երկրի Ազգային պաշտպանության օրենքը, որի համաձայն՝ Պենտագոնից պահանջվում է դադարեցնել F35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:
Թուրքիայի իշխանություններն ահաբեկչական գործունեության և Ֆաթոլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով, 2016 թվականի հոկտեմբերին բերման ենթարկեցին ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին:
ԱՄՆ գանձապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ամերիկացի հոգևորական Բրենսոնի կալանավորման գործով մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, պատժամիջոցների ցուցակում ներառել է Թուրքիայի արդարադատության և ՆԳ նախարարներ Աբդոլհամիդ Գյոլի և Սուլեյման Սոյլուի անունները: