Չինաստանը մերժել է Իրանից նավթի ներկրումը նվազեցնելու ԱՄՆ-ի պահանջը
Ամերիկացի պաշտոնատարները հայտարարել են, որ Չինաստանը մերժել է Իրանից նավթի ներկրումը նվազեցնելու ԱՄՆ-ի պահանջը:
Վկայակոչելով Չինաստանի հետ բանակցող երկու ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունը, Բլումբերգ կայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվել Չինաստանին պարտադրել դադարեցնել Իրանից նավթի ներկրումը:
Այդ երկու ամերիկացի պաշտոնատարները խոստովանել են, որ Չինաստանի կողմից ԱՄՆ-ի պահանջի մերժումը լուրջ արգելք է միջուկային համաձայնությունից հրաժարվելուց հետո Իրանին մեկուսացնելու Թրամփի ջանքերի ճանապարհին:
Ամերիկացի այդ երկու պաշտոնատարները նշել են, որ Պեկինը ներկրումը նվազեցնելու փոխարեն, ավելացրել է Իրանից նավթի գնումը:
Վերջին շաբաթների ընթացքում, ԱՄՆ-ի կառավարությունը բանակցություններ է անցկացրել Իրանից նավթ գնող տարբեր երկրների, այդ թվում Ճապոնիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և Թուրքիայի հետ, նրանց համոզելու մինչև նոյեմբեր դադարեցնել Իրանից նավթի ներկրումը: Սակայն դա չի հաջողվել ԱՄՆ-ին:
Բլումբերգի հաղորդմամբ, 2018թ. հուլիսին, Չինաստանը Իրանից նավթի գնումը 26 տոկոսից բարձրացրել է 35 տոկոսի: