Չինաստանի ԱԳՆ.«ԱՄՆ-ն տարածաշրջանում տիրող ճգնաժամի հիմնական պատճառն է»
Չինաստանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներին է համարել Հարավչինական ծովում տիրող ճգնաժամի գլխավոր պատճառը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վանգ Յին ասել է.«ԱՄՆ-ն մեծագույն մարտահրավերն է Հարավչինական ծովում:Այդ երկիրը բազում խնդիրներ է առաջացրել այս տարածաշրջանում»:
Վանգ Յին հավելել է.«Պեկինը համոզված է,որ ԱՄՆ-ն ավելացնում է իր ռազմական ու անվտանգության ծախսերը Ասիայի տարածաշրջանում ու Խաղաղ օվկիանոսում»:
Չինաստանի ԱԳ նախարարը քննադատել է Պեկինի դեմ Հարավչինական ծովում ԱՄՆ-ի առևտրա-ռազմական քայլերը:
«Պեկինը այդ ռազմավարություններին համարժեք պատասխանելու ուժ ունի».ասել է նա:
Ամերիկացիները ռազմական լայն ներկայություն ունեն այդ տարածաշրջանում և Պեկինն անհրաժեշտություն է համարում դիմակայել այդ գործընթացին և պաշտպանական օբյեկտներ տեղակայել տարածաշրջանի ջրերը պաշտպանելու համար: