Գերմանական ընկերությունները դիմակայելու են ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին
Գերմանիայի առևտրի պալատի պաշտոնատարները այդ երկրի ընկերություններից պահանջել են դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին:
Գերմանիայի առևտրի պալատի արտաքին առևտրի տնօրեն՝ Ֆոլքեր Թրայերն ասել է.«Վերջին տարիների ընթացքում 120 գերմանական ընկերություններ Իրանում ներկայացուցչական գրասենյակ են բացել, որոնց գործունեությունը շարունակելու համար պետք է դիմակայել ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին»:
Գերմանացի այս պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի շրջափակումներից պետք է պաշտպանել գերմանական ընկերությունների շահերը:
Գերմանիայի Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ՝ Մաքս Օթեն ասել է.«Իրանի հետ բանակցելու մասին ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի առաջարկությունը խաբեություն ու ցուցադրական է»:
Հաղորդագրություն տարածելով, Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 7-ից վերսկսվելու են Իրանի դեմ շրջափակումների առաջին փուլը և անձինք ու կառույցները Իրանի հետ գործունեությունը չնվազեցնելու դեպքում, ծանր հետևանքների ականատես են լինելու:
Եվրամիությունն ու ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները հայտարարել են, որ օրենքներ են գործադրելու այդ շրջափակումներին դիմակայելու և Իրանում եվրոպական ընկերությունների գործունեությունը հովանավորելու համար: