Պենտագոնը որոշել է ստեղծել «Տիեզերական ուժ»
https://parstoday.ir/hy/news/world-i96688-Պենտագոնը_որոշել_է_ստեղծել_Տիեզերական_ուժ
Միացյալ Նահանգներn իր պատերազմական մոտեցման լույսի ներքո ընդլայնել է տարբեր տեսակի զենքերը ցամաքում, երկքում և ծովերում և այժմ նպատակ է հետապնդում նախապատրաստել իր նախորդ պլանները՝ ստեղծելով տիեզերական ուժ տարբեր ներառյալ հակահրթիռային համակարգի տեղակայումը տիեզերքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2018 07:55 Asia/Tehran
  • Պենտագոնը որոշել է ստեղծել «Տիեզերական ուժ»

Միացյալ Նահանգներn իր պատերազմական մոտեցման լույսի ներքո ընդլայնել է տարբեր տեսակի զենքերը ցամաքում, երկքում և ծովերում և այժմ նպատակ է հետապնդում նախապատրաստել իր նախորդ պլանները՝ ստեղծելով տիեզերական ուժ տարբեր ներառյալ հակահրթիռային համակարգի տեղակայումը տիեզերքում:

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսը և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը  հինգշաբթի պաշտոնապես հայտարարեցին, որ  Միացյալ Նահանգները  ձևավորել է «Տիեզերական ուժ» որպես ԱՄՆ-ի ԶՈՒ-երի վեցերորդ սյուն:

Մայք Փենսն ընդգծել է. «Տիեզերքը ռազմական դաշտ է, ինչպես ցամաքը, օդը եւ ծովը: Քանի որ մեր թշնամիների գործողությունները ցույց են տալիս, նրանք այժմ տիեզերքը փոխակերպել են ռազմադաշտի և Միացյալ Նահանգները չի նահանջում այս մարտահրավերից, դա բավարար չէ Ամերիկայի համար ընդամենը ներկայություն ունենալ տիեզերքում, մենք պետք է գերակայություն ունենանք այդ ոլորտում»:

Հունիսի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պետք է ձևավորել «Տիեզերական ուժ» որպես ԱՄՆ-ի ԶՈՒ-երի վեցերորդ սյուն: Ամերիկացիները պնդում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի թշնամիների տիեզերական սպառնալիքներն աճել են, և նրանք փորձում են  նոր զենքեր տեղակայլկ տիեզերքի տարածքում: 2007 թվականին Չինաստանը փորձարկեց հակաարբանյակային համակարգ, որը  ոչնչացրեց իր արբանյակներից մեկը: Վաշինգտոնի տեսանկյունից, սա սադրիչ գործողություն է Չինաստանի կողմից տիեզերքի տարածքը ռազմականացնելու համար:

Վաշինգտոնը նաև պնդում է, որ Ռուսաստանը զարգացնում է տիեզերական լազերային օդային համակարգ, որը խաթարում է ԱՄՆ-ի տիեզերական համակարգը: Պենտագոնը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է հրթիռներ նախագծել մարտական ինքնաթիռների համար` ոչնչացնելու ԱՄՆ արբանյակները:

Ռուսաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին այդ մասին, պնդելով, որ տիեզերական ռազմական առճակատումը կարող է վտանգավոր լինել, միջուկային սպառազինությունների մրցավազքի նման: Մոսկվան  Վաշինգտոնին կոչ է արել չկրկնել անցյալի սխալները: ԱՄՆ-ի նպատակն է իր հիմնական մրցակիցներին,  այսինքն Ռուսաստանին և Չինաստանին ներգրավել տիեզերքում ռազմական և սպառազինությունների մրցավազքի մեջ:

2008 թվականին Ռուսաստանը և Չինաստանը միջազգային համաձայնագրի նախագիծ  են  առաջարկել Ժնևի զինաթափման մասին կոնֆերանսին, կանխարգելելու համար զենքի տեղակայումը տիեզերքում: Սակայն ԱՄՆ-ը տարբեր պատրվակներով հրաժարվել է միանալ այդ նախագծին: 2014 թվականին Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային  ներկայացրեց տիեզերքի տարածքում զենք տեղակայելու կանխարգելման մասին բանաձևի նախագիծը: Այս նախագիծը կրկին բախվեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ընդդիմությանը:

Այժմ հայտարարելով ԱՄՆ-ի տիեզերական ուժի ձևավորման մասին, Պենտագոնը փորձում է լազերային և հակահրթիռային զենքեր տեղակայել տիեզերքում:

Այսպիսով,  Միացյալ Նահանգները որպես աշխարհի ռազմական գերուժ տիեզերքի տարածքը  ռազմականացնելով ևս մեկ քայլ է ձեռնարկել գլոբալ անվտանգությունը խաթարելու ուղղությամբ: