Եվրոպան հովանավորել է ՀԳՀԾ-ն և Իրանի հետ առևտուրը
Գերմանիայի տնտեսության նախարարն ասել է, որ չնայած Վաշինգտոնի ճնշումներին, Գերմանիան ու իր դաշնակիցները շարունակելու են հովանավորել Իրանի հետ գործակցող ընկերություններին:
«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ Եվրոպան չի հանձնվելու ԱՄՆ-ի ճնշումների դիմաց, Փիթեր Ալթմայերն ասել է.«Եվրոպան Վաշինգտոնին թույլ չի տա թելադրել որ երկրի հետ առևտրական հարաբերություն ունենալ, հետևաբար հարգելու է Վիեննայի միջուկային համաձայնությունը»:
Ալթմայերը նշել է, որ Գերմանիան և իր եվրոպացի դաշնակիցները ուղիներ են որոնում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո, Իրանի հետ ֆինանսական փոխանակումների հնարավորությունը երաշխավորելու համար:
Քննադատելով եվրոպական ապրանքների վրա նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի քաղաքականությունը, Գերմանիայի տնտեսության նախարարն ասել է.«Նման քայլերը վերացնում են զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը»: