Չինաստանը հերքել է մուսուլմանների ծավալուն ձերբակալությունները
Չինաստանի կառավարությունը հերքել է ՄԱԿ-ի հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցը այն մասին, որ Չինաստանի արևմուտքում ձերբակալվել ու կալանքի տակ են պահվում շուրջ 1 մլն. մուսուլմաններ:
Երեքշաբթի օրը, հակազդելով ՄԱԿ-ի հանձնաժողվի կողմից Չինաստանում շուրջ 1 մլն. մուսուլմանների ձերբակալման տարածված տեղեկությանը այդ երկրի կոմունիստական կուսակցության ավագ պաշտոնատար Հոու Լիանխեն ասել է.«Այս արտահայտությունները Չինաստանում պառակտում առաջացնելու նպատակով են արվում»:
Նա հավելել է.«Չինաստանի կառավարությունը լիովին ու բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Սին Քյանգ նահանգի Օյղուր մուսուլմաններին»:
Երեկ, ՄԱԿ-ի ցեղային խտրականության վերացման կոմիտեն կասկածի ու հրացականի տակ է դրել Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակը և Պեկինին կոչ է արել բացարտություն տալ այդ երկրի արևմուտքում Օյղուր շրջանում շուրջ 1 մլն մուսուլմանների կալանավորման մասին: ՄԱԿ-ի այս հանձնաժողովի հայտարարության խստորեն հակազդել է Չինաստանի ներկայացուցիչը: