Իսպանիան մնում է Իրանի նավթի շուկայում
(last modified Sun, 19 Aug 2018 00:33:56 GMT )
Օգոստոս 19, 2018 05:03 Asia/Tehran
  • Իսպանիան մնում է Իրանի նավթի շուկայում

Իսպանիայի նավթային ընկերությունը հայտարարել է, որ անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված սպառնալիքները, շարունակելու է մնալ Իրանի նավթի շուկայում:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, նավթի բնագավառում ակտիվ իսպանական մասնավոր ընկերություն  Sprinko-ն հայտարարել է, որ չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի այդ երկրում իր գործունեությունը:

Միջազգային այս ընկերության հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Կառլոս Տոլեդոն ասել է. «Իրանում ընկերության գործունեությունը սկսվել է 2013 թվականից և այսօր ԱՄՆ-ի սպառնալիքների ու պատժամիջոցների պատճառով, Իրանում աշխատելու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվել»:

ԵՄ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ գործադրման հանձնելով արգելակող օրենքներն իր աջակցությունն է հայտնել Իրանում եվրոպական ընկերությունների գործունեությունը շարունակվելուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց միակողմանի կերպով ՀԳՀԾ-ն լքելու և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելու մասին, որի մի մասը նպատակաուղղված է լինելու Իրանի նավթի վաճառքի կանխմանը:

ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները գործադրման կհանձնվեն նոյեմբերի 4-ից: Այդուհանդերձ Իրանի նավթի բազմաթիվ գնորդներ, այդ թվում Չինաստանի նման խոշոր հաճախորդը հայտարարել են, որ կշարունակեն Իրանից նավթի գնումը: