«Ինթերփոլ»-ն ազդարարել է Եվրոպայում նախապատրաստվող ահաբեկչական հարձակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i97084-Ինթերփոլ_ն_ազդարարել_է_Եվրոպայում_նախապատրաստվող_ահաբեկչական_հարձակման_կապակցությամբ
«Ինթերփոլ»-ը կիրակի օրը տեղեկացրել է մոտ ապագայում Եվրոպայում ահաբեկչական մի հարձակման հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 02:52 Asia/Tehran
  • «Ինթերփոլ»-ն ազդարարել է Եվրոպայում նախապատրաստվող ահաբեկչական հարձակման կապակցությամբ

«Ինթերփոլ»-ը կիրակի օրը տեղեկացրել է մոտ ապագայում Եվրոպայում ահաբեկչական մի հարձակման հավանականության մասին:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, «Ինթերփոլ»-ը հայտարարել է, որ Եվրոպայում առկա է «չափազանց վտանգավոր» խմբում դասակարգված երեք թունիսցի ահաբեկիչների կողմից Եվրոպայում ահաբեկչական մոտալուտ հարձակման վտանգ:

«Ինթերփոլ»-ը հղում կատարելով իսպանական աղբյուրների հայտարարել է, որ ահաբեկիչները բնակվում են Ֆրանսիայում:

Վերջին ամիսներին եվրոպական երկրներն ահաբեկչական մի քանի հարձակումների թիրախ են դարձել: Հարձակումների ընթացքում զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Եվրոպական երկրները, որոնք Միջին Արևելքում, մասնավորապես Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին օժանդակություն ցուցաբերելու հարցում որևէ ջանք չխնայեցին, այսօր ԻԼԻՊ ահաբեկչական խմբի եվրոպացի անդամների վերադարձի և ահաբեկչական հարձակումների ականատես են: