Օգոստոս 20, 2018 19:22 Asia/Tehran
  • Գուտերեշը հանդես է եկել աշխարհում ահաբեկչության զոհերին աջակցելու կոչով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ահաբեկչության զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթով հղած ուղերձում կոչ է արել աջակցել ահաբեկչության զոհերին ու նրանց ընտանիքներին:

ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝  Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը հրապարակած ուղերձում նշել է. «Ահաբեկչության զոհերին ու նրանց ընտանիքներին աջակցելն իրականանում է մարդու իրավունքների հարգման շրջանակում և բարոյական ու անհրաժեշտ քայլ է»:

Գուտերեշը հստակեցրել է.«Ահաբեկչությունը ներկա դարի ամենաբարդ խնդիրներից է և լուրջ սպառնալիք է ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ: Այս անգութ հարձակումները սկսած Տաջիկստանից մինչև Բրիտանիա և Բաղդադից մինչև Բարսելոնա, բոլորին զարմացրել են»:

ՄԱԿ-ը օգոստոսի 21-ը հռչակել է ահաբեկչության զոհերի հիշատակի միջազգային օր:

Պիտակ