Մոսկվան զգուշացրել է Սիրիայում ԱՄՆ-ի արկածախնդրության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i97325-Մոսկվան_զգուշացրել_է_Սիրիայում_ԱՄՆ_ի_արկածախնդրության_կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարությունը շաբաթ օրը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զգուշացրել է Սիրիայում արկածախնդրության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2018 14:22 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է Սիրիայում ԱՄՆ-ի արկածախնդրության կապակցությամբ

ՌԴ ԱԳ նախարարությունը շաբաթ օրը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զգուշացրել է Սիրիայում արկածախնդրության կապակցությամբ:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության տեղեկացմամբ, Սիրիայում տեղակայված ահաբեկիչները ծրագրել են քիմիական հարձակումներ իրականացնել ՝ Սիրիայի դեմ ռազմական հարձակման նպատակով պատրվակներ ստեղծելու նպատակով:

ՌԴ ԱԳ նախարարությունը բացահայտել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան պատրաստվում են Սիրիայի դեմ նոր քիմիական  հարձակումներ կազմակերպել :

Անդրադառնալով Պարսից ծոց ամերիկյան USS Sullivan նավակործանի մուտքին, ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Նավակործանը Կատարում B-1B կործանիչ է տեղակայել ՝ Սիրիայի վրա հարձակման համար պատրաստ լինելու համար»:

2018 թ.-ի ապրիլին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան Դամասկոսի Դոումայում կասկածելի քիմիական հարձակումից հետո, հայտարարեցին, որ Սիրիայի բանակը ձեռք է ունեցել այդ հարձակման մեջ ՝ այդ երկրի դիրքերի վրա հրթիռային հարձակումներ կատարելով: