Լոնդոնը զգուշացրել է.«ԻԼԻՊ-ը վերածվում է գաղտնի ահաբեկչական ցանցի»
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ասել է.«ԻԼԻՊ-ը դեռևս չի պարտվել»: «Ահաբեկչական այդ խմբավորումը կորցրել է Իրաքում և Սիրիայում իր բոլոր տարածքները, սակայն Եվրոպայում գաղտնի ահաբեկչական ցանցի վերածվելով, փորձում է հատուցել իր տարածքային պարտությունները».-հավաստիացրել է նա:
Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքերով. «ՄԱԿ-ը հայտարարել է, որ շուրջ 20 հազար ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ կան Իրաքում և Սիրիայում : Տարբեր երկրների քաղաքացիներ են անդամակցում այդ ահաբեկչական խմբավորմանը»:
«Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի շարքերը համալրած շուրջ 900 բրիտանացիների 40 տոկոսը դեռևս այդ երկրում և այլ վայրերում են»-ասել է Հանթը:
Արևմտյան երկրները , որոնք ոչ մի ջանք չեն խնայում ահաբեկիչներին աջակցելու համար, այսօր մտահոգված են ԻԼԻՊ-ի եվրոպացի անդամների վերադարձի հարցով: