Լոնդոնը զգուշացրել է.«ԻԼԻՊ-ը վերածվում է գաղտնի ահաբեկչական ցանցի»
https://parstoday.ir/hy/news/world-i97327-Լոնդոնը_զգուշացրել_է._ԻԼԻՊ_ը_վերածվում_է_գաղտնի_ահաբեկչական_ցանցի
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ասել է.«ԻԼԻՊ-ը դեռևս չի պարտվել»: «Ահաբեկչական այդ խմբավորումը կորցրել է Իրաքում և Սիրիայում իր բոլոր տարածքները, սակայն Եվրոպայում գաղտնի ահաբեկչական ցանցի վերածվելով, փորձում է հատուցել իր տարածքային պարտությունները».-հավաստիացրել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2018 14:39 Asia/Tehran
  • Լոնդոնը զգուշացրել է.«ԻԼԻՊ-ը վերածվում է գաղտնի ահաբեկչական ցանցի»

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն ասել է.«ԻԼԻՊ-ը դեռևս չի պարտվել»: «Ահաբեկչական այդ խմբավորումը կորցրել է Իրաքում և Սիրիայում իր բոլոր տարածքները, սակայն Եվրոպայում գաղտնի ահաբեկչական ցանցի վերածվելով, փորձում է հատուցել իր տարածքային պարտությունները».-հավաստիացրել է նա:

Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքերով. «ՄԱԿ-ը հայտարարել է, որ շուրջ 20 հազար ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ կան Իրաքում և Սիրիայում : Տարբեր երկրների քաղաքացիներ են անդամակցում այդ ահաբեկչական խմբավորմանը»:

«Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի շարքերը համալրած  շուրջ 900 բրիտանացիների 40 տոկոսը դեռևս այդ երկրում և այլ վայրերում են»-ասել է  Հանթը:

Արևմտյան երկրները , որոնք ոչ մի ջանք չեն խնայում ահաբեկիչներին աջակցելու համար, այսօր մտահոգված են ԻԼԻՊ-ի եվրոպացի անդամների վերադարձի հարցով: