ԱՄՆ-ում բարձրացել են նավթի գները
https://parstoday.ir/hy/news/world-i97329-ԱՄՆ_ում_բարձրացել_են_նավթի_գները
Տարատեսակ արտաժույթների դեմ դոլարի արժեզրկման հետևանքով և Իրանի նավթի արտահանումն արգելելու համար ԱՄՆ-ի ջանքերի առաջին ազդեցություններին զուգահեռ, Նյու Յորքի շուկայում բարձրացել են նավթի գները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2018 14:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում բարձրացել են նավթի գները

Տարատեսակ արտաժույթների դեմ դոլարի արժեզրկման հետևանքով և Իրանի նավթի արտահանումն արգելելու համար ԱՄՆ-ի ջանքերի առաջին ազդեցություններին զուգահեռ, Նյու Յորքի շուկայում բարձրացել են նավթի գները:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերին հանձնվելիք թեթև  անմշակ նավթի բարելի գինը 89 սենտ ավելանալով, հասել է 68.72 դոլարի:

Անցյալ շաբաթ դադարել է նավթի գների նվազման գործընթացը: Նյու Յորքի շուկայում նավթի գները 4.2 տոկոս ավելացել են : Լոնդոնի շուկայում նավթի գներն ավելացել են 5.4 տոկոսով:

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից  դուրս գալուց հետո,  ԱՄՆ-ը վերականգնել է հակաիրանական պատժամիջոցների մի մասը, որոնք թիրախավորում են Իրանի նավթի արտահանումները:

Իրանը ՕՊԵԿ-ի նավթ արտահանող երրորդ ամենամեծ երկիրն է: 2018 թվականին Իրանի նավթի արտահանումների ծավալները հասել են օրական 2.5 միլիոն բարելի: