ԱՄՆ-ում բարձրացել են նավթի գները
Տարատեսակ արտաժույթների դեմ դոլարի արժեզրկման հետևանքով և Իրանի նավթի արտահանումն արգելելու համար ԱՄՆ-ի ջանքերի առաջին ազդեցություններին զուգահեռ, Նյու Յորքի շուկայում բարձրացել են նավթի գները:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերին հանձնվելիք թեթև անմշակ նավթի բարելի գինը 89 սենտ ավելանալով, հասել է 68.72 դոլարի:
Անցյալ շաբաթ դադարել է նավթի գների նվազման գործընթացը: Նյու Յորքի շուկայում նավթի գները 4.2 տոկոս ավելացել են : Լոնդոնի շուկայում նավթի գներն ավելացել են 5.4 տոկոսով:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը վերականգնել է հակաիրանական պատժամիջոցների մի մասը, որոնք թիրախավորում են Իրանի նավթի արտահանումները:
Իրանը ՕՊԵԿ-ի նավթ արտահանող երրորդ ամենամեծ երկիրն է: 2018 թվականին Իրանի նավթի արտահանումների ծավալները հասել են օրական 2.5 միլիոն բարելի: