Մակրոն .«Եվրոպայի անվտանգությունը չպետք է լինի ԱՄՆ-ից կախյալ»
Ֆրանսիայի նախագահը շեշտել է , որ Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգության համար ԱՄՆ-ից կախված լինի:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում ունեցած ելույթում ասել է .«Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգության համար կախված լինել ԱՄՆ-ից, քանի որ Եվրոպայի անվտանգության երաշխավորումը մեր գործն է»:
Մակրոնը նաև հայտարարել է.«Փարիզը պատրաստ է Սիրիայի կողմից կրկին անգամ քիմիական զենքի կիրառման դեպքում, հարձակվել այդ երկրի վրա»:
«Սիրիայի ճգնաժամի վերջնական լուծումը քաղաքական ճանապարհն է».-ավելացրել է Մաքրոնը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ բացահայտել էր, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան քիմիական դավադրության համար, Սիրիայի դեմ հարձակման են նախապատրաստվում: