Բրիտանիայի ժողովուրդը բողոքում է Լոնդոնի քաղաքականություններում սիոնիզմի ազդեցության դեմ
Բրիտանիայի ավելի քան տաս հազար քաղաքացիներ ստորագրելով համախոսական, բողոքել են այդ երկրի քաղաքականություններում Սիոնիստական ռեժիմի ազդեցության դեմ: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
10 հազար 970 քաղաքացու կողմից ստորագրված համախոսականում ասված է.«Սիոնիստները դավեր են նյութում Ղոդսը բռնագրավող ռեժիմի ոճրագործություններին դեմ գնացող բրիտանացի դիվանագետների նկատմամբ և նրանց ազատում են աշխատանքից»:
Համախոսականն ստորագրողները հստակեցրել են, որ Բրիտանիայի ժողովուրդը չի հանդուրժի ոչ մի պետության միջամտությունն իր քաղաքական գործերին:
Ըստ հաղորդման Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է բավարարել 10 հազար քաղաքացիների կողմից ստորագրված համախոսականում արծարծված պահանջները:
Սիոնիստները երեք տարի առաջվանից, փաստորեն Ջերեմի Քորբինի՝ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո, քայլեր են ձեռնարկել և աշխատանքից հեռացրել են Լեյբորիստական կուսակցության մեծ թվով անդամների կամ սառեցրել են նրանց քաղաքական գործունեությունը, վերջիններիս մեղադրելով հրեաներին դեմ գնալու մեջ: