Ռուս պաշտոնյա.«ԱՄՆ-ն իրավունք չունի մնալ Սիրիայում»
https://parstoday.ir/hy/news/world-i97495-Ռուս_պաշտոնյա._ԱՄՆ_ն_իրավունք_չունի_մնալ_Սիրիայում
ՌԴ-ի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է.«Ամերիկացիները իրավունք չունեն մնալ Սիրիայում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2018 07:24 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա.«ԱՄՆ-ն իրավունք չունի մնալ Սիրիայում»

ՌԴ-ի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է.«Ամերիկացիները իրավունք չունեն մնալ Սիրիայում»:

Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդմամբ, ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարևը հավելել է.«Վաշինգտոնը իրավունք չունի մնալ և ռազմական օբյեկտներ ստեղծել Սիրիայում»:

Ջաբարևը հավաստել է.«Եթե ԱՄՆ-ն կամենա Սիրիայում ՀՕՊ համակարգ տեղակայել, դա անօրինական քայլ է և Դամասկոսը պետք է հնարավորիս շուտ բողոք ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին»:

Նրա խոսքերով.«ԱՄՆ-ի կողմից այս քայլի իրագործումը լիովին անօրինական է, քանի որ ՄԱԿ-ի կողմից Սիրիայում մնալու արտոնություն չունի»:

Ինտերնետային կայքերը տարածել են լուսանկարներ, որոնց մասին ասվում է, թե դրանցում պատկերված են քրդերի հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսիային տարածքներում ԱՄՆ-ի տեղակայված ռադարները: