Ռուս պաշտոնյա.«ԱՄՆ-ն իրավունք չունի մնալ Սիրիայում»
ՌԴ-ի Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է.«Ամերիկացիները իրավունք չունեն մնալ Սիրիայում»:
Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդմամբ, ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարևը հավելել է.«Վաշինգտոնը իրավունք չունի մնալ և ռազմական օբյեկտներ ստեղծել Սիրիայում»:
Ջաբարևը հավաստել է.«Եթե ԱՄՆ-ն կամենա Սիրիայում ՀՕՊ համակարգ տեղակայել, դա անօրինական քայլ է և Դամասկոսը պետք է հնարավորիս շուտ բողոք ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին»:
Նրա խոսքերով.«ԱՄՆ-ի կողմից այս քայլի իրագործումը լիովին անօրինական է, քանի որ ՄԱԿ-ի կողմից Սիրիայում մնալու արտոնություն չունի»:
Ինտերնետային կայքերը տարածել են լուսանկարներ, որոնց մասին ասվում է, թե դրանցում պատկերված են քրդերի հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսիային տարածքներում ԱՄՆ-ի տեղակայված ռադարները: