Չինաստանի Առևտրի նախարարություն. «Պեկինը չի հանձնվի ԱՄՆ-ի ճնշումներին»
ԱՄՆ-ի կողմից կազմակերպությունից դուրս գալու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, Չինաստանի Առևտրի նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ Պեկինը չի կարող հանձնվել ԱՄՆ-ի ճնշմանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գաո Ֆենգն ասել է.-«Չինաստանը շարունակում է բարեփոխումների և ազատ տնտեսության ուղին: Չինաստանը պաշտպանում է բազմակողմ առևտրային համակարգը և Պեկինը չի կարող հանձնվել ԱՄՆ-ի ճնշմանը»:
Նա ԱՄՆ-ի առևրային գործողությունները և առճակատումն այլ երկրների, այդ թվում, Չինաստանի հետ սխալ ու վտանգավոր է բնութագրել:
1994 թ. Վաշինգտոնի ջանքերով, ստեղծվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունը՝ առևտրային վեճերի լուծման նպատակով:
Թրամփը հինգշաբթի հայտարարել էր, որ ԱՀԿ կանոնները անարդար են: Նա ավելի վաղ սպառնացել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա կազմակերպությունից, եթե այդ կանոնները չփոխվեն:
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազադոն հայտարարել է, որ արտաքին ճնշումները գլոբալ առևտրի բազմակողմ համակարգի համար մեծ սպառնալիք են: