Ֆրանսիայի արտգործնախարարը խոստովանել է Բաշար Ասադի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/world-i97659-Ֆրանսիայի_արտգործնախարարը_խոստովանել_է_Բաշար_Ասադի_հաղթանակը
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է Սիրիայում տեղի ունեցող պատերազմում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հաղթանակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2018 08:11 Asia/Tehran
  • Ֆրանսիայի արտգործնախարարը խոստովանել է Բաշար Ասադի հաղթանակը

Ֆրանսիայի նախագահը խոստովանել է Սիրիայում տեղի ունեցող պատերազմում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հաղթանակը:

Առանց անդրադառնալու Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հովանավորող արաբական-արևմտյան շարժման դերակատարությանը,  Ժան Իվ Լը Դրիանն ասել է.«Ասադին դեռ չի հաջողվել երկրում խաղաղություն հաստատել»:

Անդրադառնալով Իդլիբում քիմիական զենքեր օգտագործելու հավանականության մասին արաբական-արևմտյան շարժման կեղծ հայտարարություններին, Լը Դրիանը մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ:

Հակադարձելով Իդլիբում քիմիական զենքերի հավանական օգտագործման մասին հայտարարություններին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Արևմուտքը ծրագրել է այս կեղծ սցենարը, որպեսզի կարողանա արդարացնել իր ռազմական հարձակումը Սիրիայի դեմ»:

Բաշար Ասադը նշել է, որ այդ սցենարն առաջ է քաշվում այն ժամանակ, երբ ահաբեկիչները ձախողում են, որովհետև ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին խիստ մտահոգում է Սիրիայում ահաբեկիչների պարտությունը: