Մոգերինի.«Եվրոպան չի նահանջելու համաշխարհային ասպարեզից»
https://parstoday.ir/hy/news/world-i97677-Մոգերինի._Եվրոպան_չի_նահանջելու_համաշխարհային_ասպարեզից
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է.«Եվրոպան համաշխարհային ասպարեզում իր դերից ոչ միայն չի նահանջելու, այլև պատրաստ է դերակատարություն ունենալ բոլոր ասպարեզներում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2018 14:29 Asia/Tehran
  • Մոգերինի.«Եվրոպան  չի նահանջելու համաշխարհային ասպարեզից»

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է.«Եվրոպան համաշխարհային ասպարեզում իր դերից ոչ միայն չի նահանջելու, այլև պատրաստ է դերակատարություն ունենալ բոլոր ասպարեզներում»:

Երկուշաբթի օրը Ֆարս գործակալության հաղորդմամբ, եվրոպացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հովանավորելով եվրոպական երկրների միաբանությունը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ-ը շարունակելու է աշխարհի մակարդակով իր դերակատարությունը»:

Մոգերինին հավելել է.«Բազմակողմանի ուղղվածությամբ համագործակցությունների ամրապնդումը պետք է ԵՄ-ի առաջնահերթությունը լինի, քանի որ այս միության ազգային շահերը այս ճանապարհով կզարգանան»:

Մոգերինիի ելույթը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԱՄՆ-ն սպառնացել է Իրանի հետ գործող եվրոպական ընկերություններին: