Մոգերինի.«Եվրոպան չի նահանջելու համաշխարհային ասպարեզից»
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է.«Եվրոպան համաշխարհային ասպարեզում իր դերից ոչ միայն չի նահանջելու, այլև պատրաստ է դերակատարություն ունենալ բոլոր ասպարեզներում»:
Երկուշաբթի օրը Ֆարս գործակալության հաղորդմամբ, եվրոպացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հովանավորելով եվրոպական երկրների միաբանությունը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ-ը շարունակելու է աշխարհի մակարդակով իր դերակատարությունը»:
Մոգերինին հավելել է.«Բազմակողմանի ուղղվածությամբ համագործակցությունների ամրապնդումը պետք է ԵՄ-ի առաջնահերթությունը լինի, քանի որ այս միության ազգային շահերը այս ճանապարհով կզարգանան»:
Մոգերինիի ելույթը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԱՄՆ-ն սպառնացել է Իրանի հետ գործող եվրոպական ընկերություններին: