ՅՈՒՆԻՍԵՖ. Աշխարհի պատանիների կեսը դպրոցներում բռնության զոհ է դառնում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հայտարարել է, որ բռնությունները 7 ոտնձգությունները խաթարում են 13-15 տարեկան աշխարհի շուրջ 150 միլիոն պատանիների կյանքը:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Հենրիտա Ֆորը հայտարարել է, որ չնայած այն հանգամանքին, որ կրթությունն ու ուսումը կարևոր դերակատարություն ունեն խաղաղ հասարակությունների ստեղծման գործում, սակայն աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցը անվտանգ վայր չէ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը հավելել է. «Ամեն օր դպրոցական աշակերտները ենթարկվում են վտանգավոր դատավարության, բանդայի մեջ ընկնելու, ոտնձգության,սեռական ոտնձգություն, կամ զինված բռնության: Այս վիճակը ազդում է նրանց ուսուման վրա և հանգեցնում դեպրեսիայի, անհանգստության և նույնիսկ ինքնասպանության»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենը հավելել է, որ զինված բռնությունները շարունակվում են և սպառնում են աշակերտների կյանքը: