ԵՄ-ը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերումը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Սիոնիստական ռեժիմի կոչ է արել վերջ տալ պաղեստինցիների բնակարանների ավերմանը:
Շաբաթ օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Իսրայելի ռեժիմին կոչ է արել դադարեցնել Պաղեստինի Խան Ալ-Ահմար գյուղի ավերումըը:
Հակազդելով Սիոնիստական ռեժիմի դատարանում Խան Ալ-Ահմար գյուղի վերաբերյալ արձակված դատավճռին, Մոգերինին հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Դատարանը ռեժիմի ղեկավարներին արտոնություն է տվել առաջ տանել Խան Ալ-Ահմար գյուղի ոչնչացման ծրագիրը»:
Չորեքշաթի օրը, Սիոնիստական ռեժիմի դատարանը մի դատավճիռով թույլ է տվել քանդել Խան Ալ-Ահմար գյուղի պաղեստինցիների բնակարանները և տարհանել գյուղի բնակիչներին :
Խան Ալ-Ահմար գյուղի բնակիչները Նեգեբի անապատի քոչվորներից են, որոնց 1953թ. Սիոնիստական ռեժիմը արտաքսել էր այդ վայրից, ու որոնք ճարահատված բնակություն են հաստատել այդ գյուղում: