ԵՄ-ը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերումը
https://parstoday.ir/hy/news/world-i97873-ԵՄ_ը_Իսրայելին_կոչ_է_արել_դադարեցնել_պաղեստինցիների_բնակարանների_ավերումը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Սիոնիստական ռեժիմի կոչ է արել վերջ տալ պաղեստինցիների բնակարանների ավերմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2018 14:00 Asia/Tehran
  • ԵՄ-ը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների բնակարանների ավերումը

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն Սիոնիստական ռեժիմի կոչ է արել վերջ տալ պաղեստինցիների բնակարանների ավերմանը:

Շաբաթ օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Իսրայելի ռեժիմին կոչ է արել դադարեցնել Պաղեստինի  Խան Ալ-Ահմար գյուղի ավերումըը:

Հակազդելով Սիոնիստական ռեժիմի դատարանում  Խան Ալ-Ահմար  գյուղի վերաբերյալ արձակված դատավճռին, Մոգերինին հաղորդագրություն տարածելով հայտարարել է.«Դատարանը ռեժիմի ղեկավարներին արտոնություն է տվել առաջ տանել  Խան Ալ-Ահմար  գյուղի ոչնչացման ծրագիրը»:

Չորեքշաթի օրը, Սիոնիստական ռեժիմի դատարանը մի դատավճիռով թույլ է տվել քանդել Խան Ալ-Ահմար գյուղի պաղեստինցիների բնակարանները և տարհանել գյուղի բնակիչներին :

Խան Ալ-Ահմար գյուղի բնակիչները Նեգեբի անապատի քոչվորներից են, որոնց 1953թ. Սիոնիստական ռեժիմը  արտաքսել էր այդ վայրից, ու որոնք ճարահատված բնակություն են հաստատել այդ գյուղում: