ՄԱԿ-ը նախազգուշացնում է գլոբալ սովի մասին
ՄԱԿ-ի հինգ գործակալությունները հայտնում են, որ աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ տառապում է սովի պատճառով, եւ այդ թիվը աճում է:
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված « 2018 Աշխարհի սննդի անվտանգության» զեկույցում ասված է, որ 2017 թ.-ին աշխարհում յուրաքանչյուր 9 մարդուց մեկն ունի սննդի պակաս:
Զեկույցում նշվում է, որ 2016 թ. սննդի պակասի պատճառով տառապող մարդկանց թիվը գերազանցել է 804 միլիոնը` հասնելով 821 միլիոնի մինչև 2017 թվականը:
Այս տարի հավաքված տեղեկությունները վկայում են գլոբալ սովի ճգնաժամի մասին: