Հաագայում Իրանի դեսպանն արձագանքել է ամերիկացի սենատորի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i98139-Հաագայում_Իրանի_դեսպանն_արձագանքել_է_ամերիկացի_սենատորի_հայտարարությանը
Նիդերլանդների Հաագա քաղաքում հաստատված Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում (OPCW) Իրանի դեսպանն ու ներկայացուցիչն արձագանքելով ամերիկացի սենատորի հայտարարությանն, ասել է. «ԻԻՀ-ն բազմիցս զգուշացրել է քիմիական հարձակումները Սիրիայի կառավարությանը վերագրելու սադրանքի կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2018 13:30 Asia/Tehran
  • Հաագայում Իրանի դեսպանն արձագանքել է ամերիկացի սենատորի հայտարարությանը

Նիդերլանդների Հաագա քաղաքում հաստատված Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում (OPCW) Իրանի դեսպանն ու ներկայացուցիչն արձագանքելով ամերիկացի սենատորի հայտարարությանն, ասել է. «ԻԻՀ-ն բազմիցս զգուշացրել է քիմիական հարձակումները Սիրիայի կառավարությանը վերագրելու սադրանքի կապակցությամբ»:

Ամերիկացի  սենատոր Ռիչարդ Բլաքը նախօրեին տված հարցազրույցում ասել էր. «Բրիտանիայի անվտանգության ծառայությունը (MI6) մտադիր է Սիրիայում քիմիական կեղծ հարձակում իրականացնելով, դա վերագրել Սիրիայի իշխանություններին»:

«Մինչ այս Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակումներից որոշները բրիտանացիների կողմից կեղծված քայլեր են եղել և իրականացվել են կամավոր ուժերի, այդ թվում «սպիտակ սաղավարտակիրներ»-ի օգնությամբ»,-հայտարարել է ամերիկացի սենատորը:

Հաագայում հաստատված Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությունում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ ու դեսպան Ալիռեզա Ջահանգիրին իր թուիթերյան անձնական էջում արձագանքելով Ռիչարդ Բլաքի հայտարարությանը, գրել է. «Այս հայտարարությունը հաստատում է Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունում Իրանի կողմից բազմիցս հայտարարված դիրքորոշումը»:

«Եթե ուշադրություն ցուցաբերվի սենատոր Ռիչարդ Բլաքի նման հայտարարություններին, աշխարհի ժողովուրդներն այլևս Իրաքի պատերազմի նման ողբերգության ականատես չեն լինի»: