Ռուսաստան. Ահաբեկիչները քիմիական գազի տանկերները տեղափոխել են Իդլիբ
https://parstoday.ir/hy/news/world-i98199-Ռուսաստան._Ահաբեկիչները_քիմիական_գազի_տանկերները_տեղափոխել_են_Իդլիբ
Սիրիայում հակամարտող կողմերի միջև ռուսական հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ահաբեկիչները քլոր գազի տանկերները տեղափոխել են հյուսիսարևմտյան Իդիբ նահանգի բնակելի տարածք `քաղաքացիական անձանց դեմ քիմիական հարձակման նախապատրաստման համար:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 07:13 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ահաբեկիչները քիմիական գազի տանկերները տեղափոխել են Իդլիբ

Սիրիայում հակամարտող կողմերի միջև ռուսական հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ահաբեկիչները քլոր գազի տանկերները տեղափոխել են հյուսիսարևմտյան Իդիբ նահանգի բնակելի տարածք `քաղաքացիական անձանց դեմ քիմիական հարձակման նախապատրաստման համար:

«Ռուսիա ալ-Յոմ» հեռուստատեսության հաղորդման համաձայն, Սիրիայում ռուսական վերակառուցման կենտրոնի խոսնակ Վլադիմիր Սավչենկոն կիրակի օրը հայտարարել է, որ «Ջիբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խումբը պատրաստվում է  քիմիական զենք օգտագործել քաղաքացիական անձանց դեմ և Սիրիայի կառավարությանը մեղադրել թունավոր նյութերով  հարձակում իրականացնելու մեջ:

Սավչենկոն ավելի վաղ ասել է, որ մի շարք արաբական հեռուստաալիքներ և ամերիկյան լրատվական ծառայություններ  տեղակայվել են Իդլիբում, որպեսզի նկարահանեն Դամասկոսի կողմից ենթադրյալ քիմիական զենքի օգտագործման պատկերները :

Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Իդլիբ վրա քիմիական հարձակում իրականացնելու ահաբեկիչների պլանի մասին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և որոշ արևմտյան երկրներ, Սիրիայի կառավարությանը  մեղադրել են Իդլիբում քիմիական հարձակման պլանավորման մեջ: