ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է Թրամփի քաղաքականությանը
Ամերիկյան թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը համաձայն չէ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռանալուն և նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականություններին:
Նյու Յորք Թայմզ օրաթերթը շաբաթ օրը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի և Ջեյմս Մաթիսի միջև տարաձայնություններ են առաջացել:
Նյու Յորք Թայմզը գրել է,որ վերջին չորս ամսվա ընթացքում նախագահն ու պաշտպանության նախարարը տարաձայնություններ են ունեցել ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ու Սեուլի համատեղ զորավարժությունները դադարեցնելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցերի շուրջ:
Նյու Յորք Թայմզի զեկույցի համաձայն, Մաթիսը կասկածի տակ է դրել Թրամփի ՀԳՀԾ-ից հրաժարվելու որոշումը, որը հակասում էր իր առաջարկներին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը ոչ մի փոփոխություն չի արել իր քաղաքականության մեջ, քանի որ Թրամփի ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը ձախողվել է:
Նյու Յորք Թայմզը հավելել է, որ Մաթիսը Թրամփի կառավարությունում այնպիսի դիրքորոշում է ընդունել է, որը հակասում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հակաիրանական տեսակետներին: