ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է Թրամփի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/news/world-i98204-ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարը_դեմ_է_Թրամփի_քաղաքականությանը
Ամերիկյան թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը համաձայն չէ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռանալուն և նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2018 08:23 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է Թրամփի քաղաքականությանը

Ամերիկյան թերթը հաղորդել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը համաձայն չէ ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հեռանալուն և նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականություններին:

Նյու Յորք Թայմզ օրաթերթը շաբաթ օրը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփի և Ջեյմս Մաթիսի միջև  տարաձայնություններ են առաջացել: 

Նյու Յորք Թայմզը գրել է,որ վերջին չորս ամսվա ընթացքում նախագահն ու պաշտպանության նախարարը տարաձայնություններ են ունեցել  ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ու Սեուլի համատեղ զորավարժությունները դադարեցնելու, ինչպես նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցերի շուրջ: 

Նյու Յորք Թայմզի զեկույցի համաձայն, Մաթիսը կասկածի տակ է դրել Թրամփի ՀԳՀԾ-ից հրաժարվելու որոշումը, որը հակասում էր իր առաջարկներին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը ոչ մի փոփոխություն չի արել իր քաղաքականության մեջ, քանի որ Թրամփի ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշումը ձախողվել է:

Նյու Յորք Թայմզը հավելել է, որ Մաթիսը  Թրամփի կառավարությունում այնպիսի դիրքորոշում է ընդունել է, որը հակասում է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի  հակաիրանական տեսակետներին: