Բրիտանացի ակտիվիստների ցույցը Սիոնիստական ռեժիմին զենքի վաճառքի դեմ
Մի խումբ բրիտանացի ակտիվիստներ, բողոքելով Սիոնիստական ռեժիմին սպառազինության վաճառքի վերաբերյալ պայմանագրերի նկատմամբ HSBC բանկի կողմից ցուցաբերված հովանավորության դեմ, համախմբվել են Լոնդոնում այդ բանկի կենտրոնական շենքի դիմաց:
Ալ-Մայադին հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ կայացած հանրաահավաքի մասնակիցները պահանջել են դադարեցնել զենքի արտահանումը Իսրայել:
Բրիտանացի ցուցարարները HSBC բանկին մեղադրել են պաղեստինցիներին սպանելու մեջ:
Մի խումբ արևմտյան պետություններ, այդ թվում Բրիտանիան, սպառազինություն են առաքում Իսրայել և Սիոնիստական ռեժիմն այդ զենքերն օգտագործում է Պաղեստինի ժողովրդի դեմ: Անցած մարտի 30-ին սկսված վերադարձի իրավունք երթի ընթացքում մինչ օրս նահատակվել են 181 և վիրավորվել են ավելի քամ 19 հազար պաղեստինցիներ: