ԱՄՆ-ը պաղեստինցիների բյուջեն հատկացրել է Սիոնիստական ռեժիմին
Կրճատելով պաղեստինցիներին հատկացվող 10 միլիոն դոլարը, որը ծախսվում էր հաշտության նախագծի տարածման համար, ԱՄՆ-ի կառավարությունը այդ օգնությունները հայտկացրել է Սիոնիստական ռեժիմին:
ԱՄՆ-ը դադարեցրել է անցյալում պաղեստինցիներին հատկացվող օգնությունների ավելի քան 500 միլիոն դոլարը:
Վկայակոչելով տեղյակ մի աղբյուրի, Ֆրանս-Պրեսը հաղորդել է, որ պաղեստինցիներին հատկացված բյուջեն այսուհետ ստանալու են բռնագրավված տարածքների բնակիչները:
Ի դեպ, Մահմուդ Աբբասի գլխավորած Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն մի հաղորդագրությամբ Վաշինգտոնի կողմից Հաագայի դատարանին սպառնալը միջազգային օրենքների բացահայտ ոտնահարում է բնութագրել:
Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների նկատմամբ ԱՄՆ-ի հովանավորությունը մինչև ռազմական ոճրագործությունների աստիճան սրվել է:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական՝ Ջոն Բոլթոնը սեպտեմբերի 10-ին սպառնացել է Հաագայի միջազգային դատարանին: