Չինաստանի վարչապետի արձագանքը ԱՄՆ-ի միակողմանիությանը
https://parstoday.ir/hy/news/world-i98351-Չինաստանի_վարչապետի_արձագանքը_ԱՄՆ_ի_միակողմանիությանը
Չինաստանի վարչապետը նշել է, որ պետք է պահպանվի բազմակողմության գործընթացը, և միակողմանի առևտրային միջոցառումները չեն լուծի որևէ խնդիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2018 12:40 Asia/Tehran
  • Չինաստանի վարչապետի արձագանքը ԱՄՆ-ի միակողմանիությանը

Չինաստանի վարչապետը նշել է, որ պետք է պահպանվի բազմակողմության գործընթացը, և միակողմանի առևտրային միջոցառումները չեն լուծի որևէ խնդիր:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Չինաստանի վարչապետ Լի Քեքիանը չորեքշաբթի Tianjin-ում կայացած համաշխարհային տնտեսական գագաթաժողովում հայտարարել է, որ գլոբալացման գործընթացը անվերադարձ է: Չնայած այս գործընթացում առկա են թերություններ, ազատ առևտրի հիմնական սկզբունքը պետք է պահպանվի:

Լի Քեքիանն ընդգծել է, որ Չինաստանի գործընթացը ավելի արագ կընթանա տնտեսական բացման ոլորտում: 

Չինաստանը  հայտարարել է, որ եթե Վաշինգտոնն իրականցնի  չինական ապրանքների համար մաքսային սակագների բարձրացման սպառնալիքները, ապա, Պեկինը ևս  60 միլիարդ դոլար արժողությամբ կավելացնի ԱՄՆ-ից ներկրող ապրանքների մաքսատուրը:

Առևտրական սահմանափակող քայլերի մասին ԱՄՆ-իև Չինաստանի խիստ սպառնալիքները հանգեցրել են երկու երկրի միջև առևտրական պատերազմի: