ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը և հակաիրանական անհիմն հայտարարությունների կրկնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i98372-ԱՄՆ_ի_պետքարտուղարության_զեկույցը_և_հակաիրանական_անհիմն_հայտարարությունների_կրկնությունը
ԱՄՆ պետքարտուղարությունն աշխարհում ահաբեկչության վիճակի մասին իր տարեկան զեկույցում կրկնել է ԻԻՀ-ի դեմ ուղղված մեղադրանքները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 07:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցը և հակաիրանական անհիմն հայտարարությունների կրկնությունը

ԱՄՆ պետքարտուղարությունն աշխարհում ահաբեկչության վիճակի մասին իր տարեկան զեկույցում կրկնել է ԻԻՀ-ի դեմ ուղղված մեղադրանքները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի օրն իր տարեկան զեկույցում հայտարարել է, որ Իրանը  տարածաշրջանում հովանավորում է ահաբեկչությունը:

«Իրանը միջամտում է արաբական երկրների, այդ թվում Բահրեյնի ներքին հարցերին»,-ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում:

ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Լիբանանի Հեզբոլլահը և պաղեստինյան դիմադրության խմբերը ներկայացվել են որպես ահաբեկչական խմբեր:

Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ գործող վարչակազմն Իրանի դեմ թշնամանքը հասցրել է գագաթնակետին և չի հրաժարվում նույնիսկ անիրական  ու անիմն հայտարարություններ անելուց:

ԱՄՆ գործող պետայրերն այն պայմաններում են Իրանին ահաբեկչության և տարածաշրջանում անկայունության մեջ մեղադրում, երբ բոլորին հայտնի է աշխարհի տարբեր անկյուններում ոճրագործներին  աջակցություն ցուցաբերելու նրանց քաղաքականությունը: