ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i98380-ԱՄՆ_ը_պատրաստ_է_բանակցել_Հյուսիսային_Կորեայի_հետ
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման բանակցությունները: Նա հավելել է. «Բանակցությունները կավարտվեն 2021-թ ավարտին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2018 07:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարելով, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման բանակցությունները: Նա հավելել է. «Բանակցությունները կավարտվեն 2021-թ ավարտին»:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պոմպեոն մի հաղորդագրությամբ Փհենյանի պաշտոնյաներին կոչ է արել հանդիպել Հյուսիսային Կորեայի հարցով Սպիտակ տան հանձնակատար Ստեֆան Բիգոնի հետ: 

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ընի նախորդ հայտարարություններին, Tongchang-Ray միջուկային օբյեկտների ոչնչացման մասին, ԱՄՆ պետքարտուղարն ասել է.-«Այս օբյեկտի վերացման տնօրինման գործընթացը պետք է ավարտվի միջազգային և ամերիկյան դիտորդների վերահսկողության ներքո, քանի որ դա Հյուսիսային Կորեայի վերջնական զինաթափման քայլն է»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Գանձապետական դեպարտամենտը արգելել էր մեկ անձի և Հյուսիսային Կորեայի հետ կապված երեք կազմակերպություններ:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաները պնդում էին, որ որոշումն ընդունվել է դադարեցնել Հյուսիսային Կորեայի ֆինանսական աջակցությունը զինված ուժերի ծրագրի համար: