Չեխիայի նախագահն ընդգծել է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը
(last modified Sat, 22 Sep 2018 13:42:09 GMT )
Սեպտեմբեր 22, 2018 17:12 Asia/Tehran
  • Չեխիայի նախագահն ընդգծել է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը

Գերմանիայի կանցլերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Չեխիայի նախագահն ընդգծել է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Չեխիայի նախագահ Միլուշ Զեմանը, որը գտնվում էր Գերմանիայում, Մերկելի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին ասել է, որ ԵՄ անդամ երկրները պետք է հետեւողական լինեն իրենց որոշումների հարցում:

Միլուշ Զեմանն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը Թեհրանի հետ առևտրական հարաբերությունների ընդլայնման հարցում:

Զեմանը հստակեցրել է, որ հետագա պատժամիջոցների ճանապարհով անցնելն դժոխքի ճանապարհն է, և  բոլոր պատժամիջոցների վերացնելը կլինի ամենալավ հնարավորությունը:

ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների միակողմանի դուրս գալուց հետո, Իրանն ու Եվրոպան սկսել են բանակցություններ վարել այս միջազգային համաձայնագիրը պահպանելու համար:

Եվրոպան խոստացել է իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների դեմ հակազդեցությունների փաթեթը: