Գերմանիան քննադատել է Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը
Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ հնարավոր առավելագույն ճնշումը գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասը, երեքշաբթի օրը Նյու Յորքում Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի համատեղ նիստի ավարտին հայտարարել է. «Իրանի դեմ առավելագույն ճնշման գործադրման քաղաքականությունը չի կարող օգտակար լինել և մեծացնում է տարածաշրջանային լարվածությունների սրման վտանգը»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Ֆեդերիկա Մուգերինիի ներկայությամբ Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների ԱԳ նախարարների երկրորդ նիստը կայացավ երեքշաբթի օրը՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի ԳԱ--ի նստաշրջանին առընթեր: