Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների պատվերները
https://parstoday.ir/hy/news/world-i98643-terrafugia_ն_հոկտեմբերին_կսկսի_ընդունել_աշխարհում_առաջին_թռչող_ավտոմեքենաների_պատվերները
Չինական Geely ավտոկոնցեռնին պատկանող Terrafugia ամերիկյան ընկերությունն աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների նախնական պատվերները կսկսի ընդունել այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 26, 2018 13:41 Asia/Tehran
  • Terrafugia-ն հոկտեմբերին կսկսի ընդունել աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների պատվերները

Չինական Geely ավտոկոնցեռնին պատկանող Terrafugia ամերիկյան ընկերությունն աշխարհում առաջին թռչող ավտոմեքենաների նախնական պատվերները կսկսի ընդունել այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 Ավտոմեքենան իրենից ներկայացնում Է հիբրիդային բենզինա-Էլեկտրական թռչող սարք: Ինչպես հայտնել Է Terrafugia-ի գործադիր տնօրեն Քրիս Ջարանը, պատվիրատուներին դրա մատակարարումները կսկսվեն 2019 թվականին: Թռչող ավտոմեքենան տեղավորում Է երկու մարդու:

Թռիչքի ռեժիմից անցումը ցամաքային երթեւեկության տեւում Է ընդամենը մեկ րոպե, ընդ որում մեքենային օդ բարձրանալու եւ վայրԷջքի համար անհրաժեշտ Է թռիչքավայրԷջքային գոտի: Թռչող ավտոմեքենաների առաջին խմբաքանակը վաճառվելու Է ԱՄՆ-ում: Մեքենայի վերջնական գինը դեռեւս որոշված չէ, հայտնում Է «Սինհուա» գործակալությունը: Ջարանը նշել Է, որ թռչող ավտոմեքենայի հաջորդ մոդելը՝ TF-2-ը, որն իրականացնելու Է ուղղահայաց թռիչք ու վայրԷջք, նույնպես կներկայացվի այս տարվա հոկտեմբերին, իսկ վաճառքում կստացվի 2023 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am